Միջազգային

Լուվրի կողոպուտի մեջ կասկածվողները խոստովանել են

Լուվրի կողոպուտի մեջ կասկածվողները խոստովանել են

Լուվրի թանգարանից Ֆրանսիայի թագավորական զարդերի գողության գործով կասկածյալներից երկուսը խոստովանել են կատարվածին իրենց մասնակցությունը․ հաղորդել է Փարիզի դատախազությունը։

Դատախազ Լոր Բեկկոյի խոսքով՝ գողացված թանկարժեք զարդերը դեռևս չեն գտնվել։ 

Կալանավորված տղամարդկանցից երկուսը հարցաքննության ընթացքում մասնակիորեն ընդունել են իրենց մասնակցությունը։

Նրանք ձերբակալվել են շաբաթ երեկոյան և ենթարկվել 96-ժամյա հարցաքննության։ Չորեքշաբթի օրը ոստիկանությունը  Փարիզի շրջակայքում ձերբակալել է նաև  երրորդ կասկածյալին։

Առաջին կասկածյալը Ալժիրի 34-ամյա քաղաքացի է։ Երկրորդը՝ Փարիզի արվարձաններից մեկի 39-ամյա բնակիչ, վարորդ։ Գողացված գոհարների ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 88 միլիոն եվրո (102 միլիոն ԱՄՆ դոլար)։

Դատախազի խոսքով՝ կազմակերպված խմբով գողությունը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում և խոշոր տուգանք։

Հետաքննությանը ներգրավված է ավելի քան 100 քննիչ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական