Միջազգային

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպման հնարավորության մասին

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպման հնարավորության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս այցի ընթացքում չափազանց զբաղված էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու համար, բայց կարող է վերադառնալ։

«Ես հիանալի հարաբերություններ ունեի Կիմ Չեն Ընի հետ։ Կարծում եմ՝ եթե ես ընտրված չլինեի...Նա շատ մարդկանց չի սիրում, կարծում եմ՝ պատերազմ կլիներ», - ասել է Թրամփը։

Նշենք, որ Հյուսիսային Կորեան երեկ Հարավային Կորեայում Թրամփի վայրէջքից ընդամենը մի քանի ժամ առաջ արձակել էր «երկիր-օդ» դասի թևավոր հրթիռներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական