Միջազգային

Նոր կուսակցություն Վրաստանում՝ ԵՄ-ին անդամակցության դեմ

Նոր կուսակցություն Վրաստանում՝ ԵՄ-ին անդամակցության դեմ

Վրաստանում կուսակցություն է գրանցվել, որը հանդես է գալիս ԵՄ-ին չանդամակցելու օգտին։ 

«Միասնական չեզոք Վրաստան» հասարակական շարժումը, որը հիմնադրվել է Վատո Շաքարիշվիլիի կողմից, վերածվում է քաղաքական կուսակցության։ 

Նրա ներկայացուցիչները ցանկանում են կառուցել անկախ և ժողովրդավարական Վրաստան, որը բարեկամ կլինի բոլոր պետությունների հետ։ Ընդ որում, նրանք դեմ են ԵՄ-ին անդամակցությանը, քանի որ երկիրը ստիպված կլինի ոչ պաշտոնապես հրաժարվել իր ինքնիշխանությունից։ 

Նշենք, որ այս տեղեկությունը հետաքրքիր է այն ֆոնին, երբ Վրաստանի խորհրդարանի նախագահը օրերս հայտարարել էր, որ դիմելուն են Սահմանադրական դատարան՝ վրացական երեք խոշոր ընդդիմադիր կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու համար։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական