«Մելիսա» փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղների արդյունքում Ճամայկայում զոհվել է առնվազն 5, իսկ Հայիթիում՝ 20 մարդ։
«Ըստ առայժմ ստացված տվյալների՝ վնասվել են մի շարք հիվանդանոցներ, զգալի վնաս է հասցվել բնակելի տներին, առևտրային շինություններին և ճանապարհային ենթակառուցվածքներին»,– CNN-ի եթերում հայտնել է Ճամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսը։
Փոթորկի ուժգնության գագաթնակետին քամու արագությունը հասել է 298 կմ/ժ-ի, ինչը գերազանցում է 2005 թվականին Նոր Օռլեանը ավերած «Կատրինա» փոթորկի քամու ցուցանիշը, որի հետևանքով զոհվել էր 1392 մարդ։
Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ կառավարությունը կտրամադրի 3,3 մլն դոլար՝ որպես արտակարգ հումանիտար օգնություն Ճամայկային՝ «Մելիսա» փոթորկից հետո վերականգնման աշխատանքներին աջակցելու նպատակով։ Նրա խոսքով՝ միջոցները կուղղվեն «օպերատիվ հումանիտար արձագանքին»։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                