Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի և եվրոպական պետությունների ներկայացուցիչները կհանդիպեն շաբաթվա վերջին՝ քննարկելու հրադադարի ծրագրի մանրամասները:
«Սա պատերազմն ավարտելու ծրագիր չէ։ Նախ զինադադար է պետք։ Սա դիվանագիտական քայլեր սկսելու ծրագիր է։ Մեր խորհրդականները կհանդիպեն առաջիկա օրերին, մենք պայմանավորվել ենք ուրբաթ կամ շաբաթ օրերին։ Նրանք կքննարկեն այդ ծրագրի մանրամասները», - լրագրողներին ասել է Զելենսկին։