Հեղինակավոր «Ալ Արաբիա» գրում է, որ Իսրայելի և Սիրիայի բանակցություննեը մտել են ավարտական փուլ:
Աղբյուրը հայտնել է, որ Իսրայելը չի աջակցում Սիրիայի բաժանման կոչերին և այդ դիրքորոշումը հասցրել է ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Սիրիային:
Բացի այդ, Իսրայելն ընդգծել է, որ չի աջակցում Սուվեյդայի շրջանում դրուզների առաջնորդ Հիքմաթ Ալ Հիջրիին:
Տեղեկատվության համաձայն՝ Իսրայելից Սուվեյդա հումանիտար միջանցքի ստեղծումը նույնպես չի դիտարկվում. եթե նման միջանցք բացվի, ապա միայն Դամասկոսից Սուվեյդա:
Պաշտոնյան հաստատել է, որ համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել սիրիական-ամերիկա-իսրայելական համատեղ անվտանգության կոմիտե՝ երկու երկրների սահմանին տեղի ունեցող բոլոր զարգացումները վերահսկելու համար։