Թուրքիայի Գեբզե քաղաքում բազմահարկ շենք է փլուզվել։ Քաղաքապետ Զինուր Բյույուկգյոզի խոսքով՝ փլատակների տակ է հայտնվել հինգ հոգուց բաղկացած ընտանիք, փոխանցում է NTV-ն։
Փլուզման պատճառը դեռևս անհայտ է մնում: Այն շրջանում, որտեղ փլուզվել է շենքը, տարվել են մետրոյի կառուցման աշխատանքներ, հայտնել Է հեռուստաալիքի թղթակիցը:
Շենքը եղել է յոթհարկանի, հայտնում է IHA լրատվական գործակալությունը։