Ռուսաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերությունը՝ «Լուկօյլ»-ը ԱՄՆ-ի կողմից արգելափակող պատժամիջոցների սահմանումից հետո որոշել է վաճառել իր արտասահմանյան ակտիվները:
Ներկայումս այն բաժնեմասեր ունի Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Իրաքի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, ինչպես նաև Լատինական Ամերիկայի, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի նավթահանքերի զարգացման նախագծերում:
Ընկերությունը նաև նավթավերամշակման գործարաններ ունի Բուլղարիայում, Ռումինիայում և Նիդեռլանդներում, ինչպես նաև բենզալցակայանների ցանց՝ Եվրամիությունում: «Լուկօյլի» ընդհանուր արտասահմանյան ակտիվները գնահատվում են մոտավորապես 10 միլիարդ դոլար, սակայն պատժամիջոցների ճնշման պատճառով դրանք ստիպված կլինեն վաճառվել 50-70% զեղչով. գրել է «Իզվեստիա»-ն։