Ամերիկա-ադրբեջանական ռազմավարական աշխատանքային խումբը մոտ ժամանակներս կանցնի աշխատանքի: Այս մասին ադրբեջանական Report-ին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Գերատեսչությունում նշել են, որ այս նախաձեռնությունն ուղղված է երկու երկրների միջև համագործակցության նոր փուլի հաստատմանը:
Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է նաև մինչև տարեվերջ ստեղծել առաջին աշխատանքային խմբեր Ադրբեջանի և Հայաստանի հետ: