Միջազգային

Սուդանը ցեղասպանության եզրին է. զանգվածային սպանություններ Դարֆուրում

Սուդանը ցեղասպանության եզրին է. զանգվածային սպանություններ Դարֆուրում

Վերջին օրերին Սուդանի արևմտյան Դարֆուր մարզի Էլ Ֆաշեր քաղաքից հաղորդումներ են ստացվում զանգվածային սպանությունների և վայրագությունների մասին։ Քաղաքը անցել է արագ արձագանքման ուժերի՝ RSF (Rapid Support Forces) զինված խմբավորման վերահսկողության տակ, ինչից հետո սկսվել են էթնիկ հիմքով բռնություններ։

Տեղական ակտիվիստների տարածած տեսանյութերում երևում է, թե ինչպես են զինյալները գնդակահարում անզեն քաղաքացիներին։ Չնայած տեսանյութերը դեռ չեն հաստատվել միջազգային աղբյուրների կողմից, ականատեսները և մարդու իրավունքների կազմակերպությունները խոսում են հազարավոր սպանվածների մասին։

Քաղաքում իրականացվում են «զտման» գործողություններ»՝ ներխուժելով տուն առ տուն ուղղված ոչ արաբ բնակչության՝ Ֆուր, Զաղավա և Բերտի համայնքների դեմ։ Կենտրոնի ղեկավարը նշել է, որ բռնությունների ծավալը համեմատելի է Ռուանդայի ցեղասպանության առաջին օրերի հետ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը ևս հաստատել է, որ ստանում է բազմաթիվ ահազանգեր ցեղային հիմքով սպանությունների և անմիջապես տեղում գնդակահարությունների մասին։ Քաղաքում կապն ամբողջությամբ կտրված է, և հնարավոր չէ ստանալ անկախ տեղեկություններ բնակիչներից։

Էլ Ֆաշերի անկումով RSF-ն այժմ վերահսկում է Դարֆուրի բոլոր հինգ նահանգային կենտրոնները՝ դրանով փոխելով պատերազմի ողջ ընթացքը։ Սուդանի բանակը ստիպված է եղել նահանջել՝ թողնելով քաղաքը RSF-ի վերահսկողության տակ։

Հիմա ավելի քան 260,000 քաղաքացի, որոնց կեսը երեխաներ են, մնացել են առանց օգնության և սննդի։ ՄԱԿ-ի տվյալներով, շատերը կենդանիների կեր են ուտում, որպեսզի ապրեն։ Մարդասիրական կազմակերպությունները հայտարարում են, որ հիվանդանոցները լցված են վիրավորներով, իսկ օգնությունը գրեթե անհնար է հասցնել։

Մարդու իրավունքների պաշտպանները և Դարֆուրի համայնքների ներկայացուցիչները այս իրադարձությունները նկարագրում են որպես Դարֆուրի ցեղասպանության վերջին փուլ, որը կարող է վերածվել Սուդանի նոր բաժանման կամ երկրի փլուզման։

Արագ աջակցության ուժերը (RSF) մինչև 2019թ. հեղաշրջումը համարվել են Սուդանի ԶՈւ-ի մաս, սակայն սրանից հետո փորձել են իրենց վերհսկողությունը հաստատել երկրում՝ իրականացնելով կոտորածներ։ RSF ուժերը այժմ վերահսկում են Սուդանի տարածքը, հիմնականում հարավում և արևմուտքում: 

Դարֆուրում նրանց գործողությունները Human Rights Watch-ի կողմից համարվել են մարդկության դեմ հանցագործություններ և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել են որպես ցեղասպանություն:  

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական