Միջազգային

Amazon-ը խոշոր ներդրում կիրականացնի Հարավային Կորեայում

Amazon-ը խոշոր ներդրում կիրականացնի Հարավային Կորեայում

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան՝ Amazon, մինչև 2031 թվականը Հարավային Կորեայում հինգ միլիարդ դոլար կներդնի, մասնավորապես՝ արհեստական բանականությամբ տվյալների մշակման կենտրոնների կառուցման գործում: 

«Amazon Web Services» - ի (AWS) ղեկավար Մեթ Գարմանը հրապարակել է մինչև 2031 թվականը ավելի քան հինգ միլիարդ դոլար (4,3 միլիարդ եվրո) ներդնելու ծրագրերը, այդ թվում՝ Ինչեոն և Գյոնգի տարածաշրջաններում արհեստական բանականության օգտագործմամբ տվյալների մշակման նոր կենտրոնների կառուցումը։

Մեթ Գարմանը այդ խոստումը տվել է Գյոնջուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում նախագահ Լի Չժե Մենգի հետ հանդիպման ժամանակ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական