ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, ռազմական գործողությունների գոտում իրավիճակը բարենպաստ է դասավորվում Ռուսաստանի համար, և երկիրը «հատուկ գործողության» գոտում այժմ ապահովում է իր անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում:
«Ռուսական զորքերը Ուկրաինայի ԶՈւ-ի գոտու բոլոր հատվածներում առաջ են շարժվում, ակտիվ են գործում։ Կուպյանսկում և Կրասնոարմեյսկում թշնամին արգելափակված է և շրջապատված է։ ՌԴ ԶՈՒ-ն դեմ չէ ԶԼՄ-ներին, այդ թվում՝ ուկրաինական և արտասահմանյան, թողնել թշնամու շրջափակման գոտի։ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը պետք է որոշումներ կայացնի շրջափակման մեջ գտնվող իր քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ»,- ասել է Պուտինը։