Միջազգային

Լիտվան մեկ ամսով փակում է Բելառուսի հետ սահմանը

Լիտվան մեկ ամսով փակում է Բելառուսի հետ սահմանը

Լիտվան որոշել է մեկ ամսով փակել Բելառուսի հետ սահմանին գտնվող Միադինինկայ և Շալչինկայ անցակետերը: Ինչպես հայտնել Է LRT հեռուստաալիքը, սահմանափակումները կգործեն այսօրվանից:

Բացառությունները կմնան դիվանագետների, ինչպես նաև նրանց համար, ովքեր տրանզիտով մեկնում են Կալինինգրադ կամ վերադառնում են Կալինինգրադից:

Ավելի վաղ Լուկաշենկոն Լիտվայի գործողություններն անվանել էր «խելահեղ խաբեություն», որը պետք է խանգարի Մինսկում Եվրասիական անվտանգության հարցերով համաժողովի անցկացմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական