Ռուսաստանը փորձարկել է «Պոսեյդոն» ստորջրյա միջուկային սարքը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի կենտրոնական զինհոսպիտալ այցի ժամանակ:
Նա նաև պատմել է, որ «Պոսեյդոնի» փորձարկումների ժամանակ գործարկել են ատոմային էներգետիկ կայանք, որի վրա սարքը որոշակի ժամանակ է անցել։ Պուտինը փորձարկումները մեծ հաջողություն է անվանել։
«Երեկ մենք անցկացրեցինք մեկ այլ առաջադեմ համակարգի՝ «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա սարքի ևս մեկ փորձարկում, որը նույնպես մեծ հաջողություն է»,- ասել է Պուտինը։
Ըստ նրա՝ «Պոսեյդոնի» հզորությունը զգալիորեն գերազանցում է ռուսական ամենահեռանկարային միջմայրցամաքային «Սարմատ» հրթիռի հզորությանը։
«Նման բան աշխարհում չկա»,- նշել է նա: