Միջազգային

Չինաստանը խոչընդոտում է Ուկրաինայում ԱԹՍ-ների արտադրությանը

Չինաստանը խոչընդոտում է Ուկրաինայում ԱԹՍ-ների արտադրությանը

NTV-ին հաղսորդում է, որ Պեկինը խոչընդոտում է ուկրաինական պաշտպանական արդյունաբերության կողմից չինական էլեկտրոնային բաղադրիչներ ներմուծելու փորձերը դաշնակից երկրների միջոցով, ինչպիսիք են Բալթյան երկրները և Լեհաստանը: 

Նյութում նշվում է, որ Պեկինի կառավարությունը միտումնավոր սահմանափակում է մատակարարումները, որպեսզի խաթարի դրոնների ուկրաինական արտադրությունը, քանի որ հենց այդ զենքն է որոշիչ դարձել ռուսական զորքերի դեմ պայքարում:

Դրա պատճառով Ուկրաինան փորձում է անօդաչու թռչող սարքերի համար անհրաժեշտ բաղադրիչները ստանալ անուղղակիորեն, այդ թվում՝ Եվրոպայում արտադրական հզորություններ ունեցող ամերիկյան ընկերություններից, ինչը ազդում է գնի վրա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական