Միջազգային

Ճամայկայում փոթորկից հետո կոկորդիլոսների ներխուժման սպառնալիք է ստեղծվել

Ճամայկայում փոթորկից հետո կոկորդիլոսների ներխուժման սպառնալիք է ստեղծվել

Ճամայկայում մոլեգնել է «Մելիսա» փոթորիկը՝ երկրի պատմության մեջ ամենաուժեղը: Մինչև 295 կմ / ժ արագությամբ քամին պոկել է տների տանիքները, տապալել ծառեր և էլեկտրահաղորդման գծեր, ինչպես նաև սողանքներ և ջրհեղեղներ է առաջացրել:

Առանց Էլեկտրականության Է մնացել 530 000 տնային տնտեսություն, իշխանությունները նախազգուշացրել են կոկորդիլոսների ներխուժման վտանգի մասին: Առնվազն երեք մարդ Է զոհվել։ Ճամայկան հայտարարվել է աղետի գոտի։

Այժմ «Մելիսան» մոտենում է Կուբային, որտեղ նախապես տարհանվել է 735 000 մարդ: Փոթորկի ճանապարհին հաջորդը կլինեն Բահամյան կղզիները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական