Ռուսաստանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ, որ չի հարձակվի ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների վրա։ Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրավը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի որևէ անդամ պետության վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք և երբեք չենք ունեցել։ Մենք պատրաստ ենք ամրագրել այս դիրքորոշումը Եվրասիայի այս հատվածի ապագա անվտանգության երաշխիքներում, սակայն ԵՄ առաջնորդները խուսափում են այդ ապագա երաշխիքները իսկապես կոլեկտիվ հիմունքներով քննարկելուց»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Մոսկվան կարծում է, որ Արևմուտքը պատրաստվում է նոր մեծ եվրոպական պատերազմի, իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ մի րոպե չի դադարում: