Միջազգային

Նեթանյահուի հրահանգով Իսրայելը հարվածել է Գազային

Նեթանյահուի հրահանգով Իսրայելը հարվածել է Գազային

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Համասի կողմից խախտումների պատճառով հրահանգել է հուժկու հարվածներ հասցնել Գազային, տեղեկացնում է The Times of Israel-ը։ 

Նշվում է, որ Նեթանյահուն նման որոշման է հանգել անվտանգության հարցերով խորհրդակցությունից հետո։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Իսրայելը նվազագույնը 3 ավիահարված է հասցրել Գազայի ուղղությամբ, ականատեսների վկայությամբ՝ հնչել են պայթյունի ձայներ։ 

Պաղեստինյան աղբյուրների տվյալներով՝ հարվածներից մեկը հասցվել է Գազայի ամենամեծ՝ Շիֆա հիվանդանոցի մոտակայքում գտնվող տարածքին։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական