Միջազգային

Վրաստանում կփորձեն հակասահմանադրական ճանաչել երեք խոշոր ընդդիմադիր կուսակցությունները

Վրաստանում կփորձեն հակասահմանադրական ճանաչել երեք խոշոր ընդդիմադիր կուսակցությունները

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սահմանադրական հայց է ներկայացրել՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Փոփոխությունների համար կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցությունները։

Ցուցակում չկա նախկին վարչապետ Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որի պատգամավորներն այսօր ընդհատել են բոյկոտը և մտել խորհրդարան: Իշխանական կուսակցությունում այս փաստը ողջունել են, իսկ ընդդիմության մյուս մասում դատապարտել՝ «Հանուն Վրաստանի» կուսակցությանը դավաճան անվանելով։  

«Միացյալ ազգային շարժումը» հիմնադրվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, «Փոփոխությունների համար կոալիցիան»՝ նրա թիմի նախկին անդամներ Նիկա Գվարամիայի և Նիկա Մելիայի, իսկ «Ուժեղ Վրաստան-Լելո»-ն՝ գործարարներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի կողմից։

Պոտենցիալ հակասահմանադրական համարվող կուսակցությունների ցուցակում չկան նաև մի շարք քաղաքական միավորումներ, որոնց «Վրացական երազանքում» համարում են «Միասնական ազգային շարժման» արբանյակներ: Պապուաշվիլին պարզաբանել է, որ այժմ դրանք ոչինչ չեն նշանակում, բայց եթե էական ազդեցություն ձեռք բերեն քաղաքական գործընթացի վրա, դրանց հակասահմանադրականության հարցը կարող է դրվել օրակարգում: 

Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ «Վրացական երազանքի» սահմանադրական հայցը չի տարածվի «Լելո» կուսակցության 59 անդամների վրա, որոնք ՏԻՄ ընտրությունների արդյունքում դարձել են քաղխորհրդի անդամներ: Նրա խոսքով՝ «Վրացական երազանքն» այս որոշմամբ հարգում է ընտրողների կամքը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական