Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը վերանայում է իր ռազմավարությունը տարածաշրջանում վերջին ընտրություններից հետո և կշարունակի միջամտել քաղաքական գործընթացներին տարբեր երկրներում, այդ թվում՝ Մոլդովայում և Հայստանում։
«Ռուսաստանը դեռ ճշգրտում է իր ռազմավարությունը։ Նրանք նման արդյունքներ չէին սպասում և այժմ փորձում են վերանայել իրենց ծրագրերը: Կկենտրոնանան այլ երկրների վրա, որտեղ կլինեն ընտրություններ։ Օրինակ, Հայաստանում ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի, և նրանք կփորձեն վերահսկողության տակ վերցնել իշխանությունը», - նշել է Մայա Սանդուն Rock FM ռադիոկայանին տված հարցազրույցում։