Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռոբին Դենհոլմը բաժնետերերին ուղղված նամակում զգուշացրել է, որ եթե չհաստատվի ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկի՝ մոտ մեկ տրիլիոն դոլար արժողությամբ նոր վարձատրության փաթեթը, նա կարող է լքել ընկերությունը. հայտնում է CNBC-ը։
«Առանց Իլոնի՝ Tesla-ն կարող է կորցնել իր արժեքի զգալի մասը, քանի որ մեզ կարող է այլևս չգնահատեն մեր ապագա նպատակների հիման վրա», - գրել է Դենհոլմը՝ հիշեցնելով, որ Tesla-ի տարեկան ժողովը կայանալու է նոյեմբերի 6-ին։
Առցանց քվեարկությունները պետք է ստացվեն մինչև նոյեմբերի 5-ի կեսգիշերը։
Դենհոլմը շեշտել է, որ Մասկն առանցքային դեր ունի ընկերության ապագայի ձևավորման գործում, քանի որ Tesla-ն ձգտում է վերածվել լայն տեխնոլոգիական ընկերության՝ կենտրոնանալով ինքնավար վարորդական համակարգերի (Full Self-Driving) և Optimus ռոբոտների զարգացման վրա։
Նա հավելել է, որ Tesla-ն այժմ գտնվում է «կարևոր շրջադարձային փուլում», որտեղ արհեստական բանականությունը դառնում է ընկերության հիմնական ռազմավարական ուղղությունը։