Միջազգային

ԱՄՆ-ն Գերմանիային վեց ամսի ժամանակ է տվել «Ռոսնեֆտի» համար

ԱՄՆ-ն Գերմանիային վեց ամսի ժամանակ է տվել «Ռոսնեֆտի» համար

ԱՄՆ-ն Գերմանիային կես տարի է տվել «Ռոսնեֆտի» գերմանական ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի մասին հարցը լուծելու համար։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Սպիտակ տունը գերմանացի գործընկերներին առաջարկել է Rosneft Deutschland-ին չվերականգնվող սահմանափակ գլխավոր լիցենզիա տրամադրելու հնարավորություն, հաղորդում Է Bloomberg գործակալությունը: Այն պետք է կես տարով ազատի «Ռոսնեֆտի» դուստր ձեռնարկությանը պատժամիջոցներից։ 

Rosneft Deutschland - ն ունի գերմանական երեք նավթավերամշակման գործարանի բաժնետոմսեր: Դրանք կազմում են երկրում նավթի վերամշակման հզորությունների մոտ 12% - ը։ «Ռոսնեֆտի» մեկ այլ դուստր ձեռբնակություն՝ RN Refining & Marketing ընկերությունը 2022 թվականից գտնվում է ցանցերի դաշնային գործակալության արտաքին հավատարմագրային կառավարման մեջ։ 

Մոտ ապագայում ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև այս պայմանավորվածությունը կարող է նվազեցնել այն ռիսկերը, որ պատժամիջոցները կարող են լրջորեն ազդել գերմանական նավթավերամշակման արդյունաբերության վրա: Սակայն, ինչպես նշում Է գործակալությունը, այն կուժեղացնի նաև ճնշումը Բեռլինի վրա։  

Մինչ այժմ Գերմանիան հրաժարվում էր ընկերությունների ազգայնացումից՝ վախենալով Ռուսաստանում իր ձեռնարկությունների համար հետևանքներից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական