Հռոմի Պապ Լեո XIV - ը 2025 թվականի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը մեկնելու է Թուրքիա և Լիբանան: Այս մասին հայտնել են Վատիկանում: Սա կլինի նրա առաջին ուղևորությունը Իտալիայի սահմաններից դուրս՝ մայիսին քահանայապետ ընտրվելուց հետո։
Vatican News-ի տվյալներով՝ ուղևորությունը կսկսվի Անկարայում, որտեղ Պապը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և ելույթ կունենա կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առջև: Դրանից հետո նա կայցելի Ստամբուլ, որտեղ կաթոլիկ պատարագ կմատուցի և կայցելի Կապույտ մզկիթ:
Այցի կենտրոնական մասը կլինի Հռոմի պապի հանդիպումը պատրիարք Բարդուղիմեոսի հետ: Նրանք կստորագրեն Համատեղ հռչակագիր և կմասնակցեն Հին Իզնիկում տեղի ունեցած Նիկեայի առաջին ժողովի 1700-ամյակին նվիրված միջոցառումներին: