Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «խելագար խաբեություն» է անվանել Լիտվայի կողմից սահմանի փակումը: Այս մասին նա հայտարարել Է Եվրասիական անվտանգության հարցերով խորհրդաժողովում։
«Համաժողովին սպասում էինք ոչ միայն մենք՝ մասնակիցները, այլև մեր ընդդիմախոսները, որոնք այսօր ուշադիր հետևում են Մինսկին։ Ոչ բոլորն այսօր պետք է հասնեին Մինսկ։ Հենց այդպիսի նպատակ էին հետապնդում մեր որոշ հարևաններ՝ իրականացնելով սահմանի փակման այս խելահեղ խաբեությունը։ Եվ անհեթեթ առիթ հորինեցին՝ փուչիկներ։ Նույնիսկ այնպիսի մանր երկրի համար, ինչպիսին Լիտվան է, դա մանր է», - ասել է նա։
Լուկաշենկոն հայտարարել է, որ որևէ արտառոց մաքսանենգության մասին խոսք չկա, և ինքը պատասխանատու է դրա համար։