Միջազգային

Հնարավոր է՝ P. Diddy-ն վաղաժամ ազատ կարձակվի

Հնարավոր է՝ P. Diddy-ն վաղաժամ ազատ կարձակվի

ԱՄՆ հայտնի ռեփեր Շոն Քոմբսը, որը ավելի հայտնի է որպես P. Diddy, կարող է վաղաժամ ազատ արձակվել բանտից. հայտնում է ABC հեռուստաընկերությունը։

Մասնավորապես, լրատվամիջոցների տեղեկություններով՝ ռեփերի քրեական պատիժը կարող է կրճատվել 12 ամսով, եթե դատարանը բավարարի նրա պաշտպանական կողմի միջնորդությունը՝ տեղափոխել նրան ավելի մեղմ ռեժիմ ունեցող բանտ և եթե նա հաջողությամբ անցնի թմրամիջոցներից կախվածության վերացման դասընթաց։

ABC-ն նշում է, որ ներկայում նախատեսված ազատ արձակման ամսաթիվը 2028թ. մայիսի 8 ն է, սակայն այն կարող է փոխվել։

Նախքան դա, Նյու Յորքի դատարանը Քոմբսին դատապարտել էր 50 ամսվա ազատազրկման՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար կանանց տեղափոխելու մեղադրանքով: Քննության ընթացքում դատախազությունը պահանջել էր ավելի քան 11 տարվա դատավճիռ, իսկ պաշտպանությունը խնդրել էր սահմանափակել 14 ամսով։ Բացի բանտարկությունից, P. Diddy-ին նաև տուգանք է սահմանվել՝ 500 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական