Միջազգային

Դուք կդառնաք մեծ վարչապետերից մեկը. Թրամփը՝ Ճապոնիայի կառավարության ղեկավարին

Դուք կդառնաք մեծ վարչապետերից մեկը. Թրամփը՝ Ճապոնիայի կառավարության ղեկավարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Ճապոնիայի առաջին կին վարչապետ Սանաե Տակաիչիի հետ։ Տոկիոյում կայացած հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել նորընտիր վարչապետի գործունեությունը, ռազմական հզորության կուտակումն արագացնելու և առևտրի ու կարևորագույն օգտակար հանածոների մասին համաձայնագրեր ստորագրելու որոշումը։

Տակաիչին, որ Թրամփի գոլֆի ընկեր և գործընկեր՝ հանգուցյալ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի մերձավոր դաշնակիցն է, հայտարարել է Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրելու մասին։

Reuters-ի փոխանցմամբ, սպասվում է, որ նա կառաջարկի նաև ԱՄՆ ներդրումների փաթեթ՝ այս տարի համաձայնեցված 550 մլրդ դոլարի գործարքի շրջանակներում, ներառյալ նավաշինություն և ամերիկյան սոյայի, բնական գազի ու պիկապների գնումների ավելացում։ 

«Սա շատ ամուր ձեռքսեղմում է»,- ասել է Թրամփը, երբ նրանք լուսանկարվել են Տոկիոյի կենտրոնում գտնվող Ակասակա պալատի բակում։

«Ինչքան որ ես գիտեմ Սինձոյից և մյուսներից՝ դուք կդառնաք մեծ վարչապետներից մեկը։ Նաև ուզում եմ շնորհավորել ձեզ՝ առաջին կին վարչապետ դառնալու կապակցությամբ։ Սա մեծ իրադարձություն է»,- ասել է Թրամփը Տակաիչիին։

Հանդիպմանը Տակաիչին Թրամփին նվիրել է Աբեի գոլֆի փաթերը, ճապոնական խոշոր մրցաշարերի հաղթող Հիդեկի Մացույամայի ստորագրությամբ գոլֆի պայուսակ և ոսկե տերևով գոլֆի գնդակ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական