Միջազգային

Բացահայտումներ ԱՄՆ-ից. Փելոսիի անակնկալ աջակցությունը Հարիսին զայրացրել է Օբամային

Բացահայտումներ ԱՄՆ-ից. Փելոսիի անակնկալ աջակցությունը Հարիսին զայրացրել է Օբամային

New York Post-ի հրապարակման համաձայն՝ նախկին նախագահ Բարաք Օբաման դժգոհ է եղել Նենսի Փելոսիի՝ Քամալա Հարիսին արագորեն աջակցելու որոշումից։ Այս դրվագը նկարագրված է լրագրող Ջոնաթան Կարլի նոր գրքում, որը կոչվում է «Retribution»՝ «Հատուցում»։

Գրքում ասվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին նախօրոք համաձայնել էին չշտապել որևէ թեկնածուի աջակցել այն բանից հետո, երբ Ջո Բայդենը հայտարարել է իր թեկնածությունը դադարեցնելու մասին։ Օբաման ցանկացել է, որ Դեմոկրատական կուսակցությունը անցկացնի բաց գործընթաց՝ նոր թեկնածու ընտրելու համար։

Սակայն Բայդենի հայտարարությունից ընդամենը մեկ օր անց Փելոսին հրապարակավ աջակցել է Քամալա Հարիսին՝ նրան անվանելով «խելացի և հմուտ առաջնորդ»։ Այդ քայլը զարմացրել է Օբամային, որը, Կարլի գրքի համաձայն, զանգահարել է Փելոսիին և հարցրել՝ «Ի՞նչ արեցիր հենց նոր»։ Ըստ գրքի հեղինակի՝ նրանց շփումը անցել է բավականին լարված մթնոլորտում, սակայն ոչ բացասական ավարտով։ Օբաման եղել է շատ զարմացած և անընդհատ փորձել է հասկանալ որոշման պատճառը։

Ներկայացվում է, որ Օբամային մտահոգել են Հարիսի քաղաքական կարողությունների և Դոնալդ Թրամփի դեմ հաղթելու հնարավորությունը։ Նախկին նախագահը չի հավատացել, որ Հարիսը կարող և ունակ է հաղթել ընտրապայքարում։

Հաղորդվում է, որ Բայդենի և Փելոսիի մոտեցումները նույնպես տարբեր են եղել․ Բայդենը շատ արագ է հայտարարել իր աջակցությունը Հարիսին, մինչդեռ Փելոսին, ըստ Կարլի, սկզբում համաձայն է եղել Օբամայի հետ՝ չշտապել աջակցել։ Սակայն, երբ այլ թեկնածուներ չեն առաջադրվել, նա որոշել է կանգնել Հարիսի կողքին՝ ասելով, որ «այլընտրանք պարզապես չկար»։

Գրքում նաև նշվում է, որ նույնիսկ Փելոսիի ամուսին՝ Փոլ Փելոսին էլ է զարմացել կնոջ որոշումից՝ հարցնելով «Կամալա՞ն», իսկ Փելոսին պատասխանել է՝ «Մի՛ սկսիր»։

Վերջում հեղինակը գրում է, որ հայտնի դեմոկրատների մեծ մասը, այդ թվում՝ Քլինթոնները և նահանգապետեր Ջոշ Շափիրոն ու Գևին Նյուսոմը, նույնպես արագորեն միացել են Հարիսին աջակցողների շարքին, և այդ պայմաններում Փելոսին այլ տարբերակ պարզապես չի ունեցել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական