Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Գազայի և հայ-ադրբեջանական հակամարտությունների լուծումները կլինեն երկարաժամկետ։
«Վերջին ժամանակներում հաջողվել է մի քանի հին հակամարտությունների շուրջ հասնել կարգավորումների, ես հույս ունեմ՝ երկարաժամկետ... Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են խաղաղության համաձայնագիր։ Կանգ է առել երկու տարի տևած պատերազմը Գազայում։ Սա միայն սկիզբն է։ Բայց հուսանք՝ լավ սկիզբ»,- հայտարարել է նա Եվրասիական անվտանգության երրորդ Մինսկի միջազգային կոնֆերանսում։