ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը նախատեսված է հինգշաբթի՝ հոկտեմբերի 30-ին։ Բանակցությունները կենտրոնանալու են Թայվանի և առևտրային հարցերի վրա. հաղորդում է The New York Times-ը։
Չինական կողմը կփորձի համոզել Թրամփին՝ նվազեցնել ԱՄՆ-ի աջակցությունը Թայվանին, ինչը կարող է ամրապնդել Պեկինի դիրքերը միջազգային ասպարեզում։
Թրամփը հայտարել է, որ հանդիպման ժամանակ մտադիր է կենտրոնանալ առևտրային հարցերի վրա, նույնիսկ եթե Սի Ծինփինը բարձրացնի Թայվանի թեման։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Թայվանը բավարար չափով ներդրումներ չի անում սեփական պաշտպանության մեջ և գերակշռող դիրք ունի կիսահաղորդիչների արտադրության մեջ, ինչը պահանջում է ԱՄՆ-ի մոտեցման վերանայում։
Վերլուծաբանները նշում են, որ չինական պաշտոնյաները կարող են օգտագործել հանդիպումը՝ Թրամփին պարտադրելու ճշգրտումներ մտցնել Թայվանի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ։
Փորձագետները գտնում են, որ բանակցությունների արդյունքները կարող են որոշել ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների ապագա դինամիկան։