Միջազգային

«Մելիսսա» պտտահողմը մոտենում է Ջամայկային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մելիսսա» պտտահողմը մոտենում է Ջամայկային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարիբյան տարածաշրջանում հոկտեմբերի 28-ին հայտարարվել է արտակարգ իրավիճակ․ 5-րդ կարգի «Մելիսսա» պտտահողմը պատրաստվում է հարվածել Ջամայկային՝ դառնալով կղզու պատմության ամենահզոր փոթորիկը վերջին 174 տարվա ընթացքում։

Եղանակաբանների տվյալներով՝ փոթորիկը կանցնի կղզու միջով՝ հարավային Սենթ Էլիզաբեթից մինչև հյուսիսային Սենթ Էն։ Կառավարությունը նախազգուշացրել է կործանարար հետևանքների մասին՝ նշելով, որ վերականգնումը կարող է տևել օրեր։

Արդեն գրանցվել են հողատարածքների սողանքներ, ընկած ծառեր և էլեկտրամատակարարման խափանումներ։ Հարավային ափերին սպասվում է մինչև 4 մետր բարձրությամբ մահացու ալիքների առաջացում։

Նախքան Ջամայկային հասնելը՝ փոթորիկը արդեն խլել է առնվազն 7 կյանք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական