Միջազգային

Հուսով ենք՝ Թրամփը հավատարիմ է Ալյասկայի սկզբունքներին. Լավրով

Հուսով ենք՝ Թրամփը հավատարիմ է Ալյասկայի սկզբունքներին. Լավրով

Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինի պես ձգտում է Ուկրաինայում խաղաղության և հավատարիմ է Ալյասկայի գագաթնաժողովի սկզբունքներին, որոնք մշակվել են ամերիկյան առաջարկների հիման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եվրոպական երկրների մեծամասնության ղեկավարությունն ամբողջ ուժով համոզում է ԱՄՆ վարչակազմին՝ հրաժարվել Ուկրաինայում հակամարտության կարգավորման գաղափարից՝ բանակցությունների սեղանի շուրջ հակամարտության արմատական պատճառները վերացնելու միջոցով։ Բայց, այնուամենայնիվ, հուսով ենք, որ նախագահ Թրամփը նախկինի պես անկեղծորեն ձգտում է ուկրաինական ճգնաժամի լուծմանը և կպահպանի հավատարմությունն այն սկզբունքներին, որոնք մշակվել են Անքորիջի գագաթնաժողովում, ընդ որում, մշակվել են ամերիկյան առաջարկների հիման վրա»,-նշել է նախարարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական