Միջազգային

Զելենսկու քաստինգային ընկերությունը դարձել է Ուկրաինայի բանակի ամենամեծ կապալառուներից

Զելենսկու քաստինգային ընկերությունը դարձել է Ուկրաինայի բանակի ամենամեծ կապալառուներից

Fire Point ընկերությունը՝ Ուկրաինայի զինված ուժերի խոշորագույն կապալառուներից մեկը, մինչև 2022 թվականը զբաղվել է Վլադիմիր Զելենսկու նախագծերի քասթինգներով, հայտնում է The New York Times.-ը:

Ընկերության սեփականատեր Եգոր Սկալիգան նաև ղեկավարում Է At Point-ը, որը փնտրում է նկարահանման վայրեր և հիշատակվել է 2016 թվականի «Ութ լավագույն ժամադրություններ» ռոմանտիկ կատակերգության տիտրերում, որտեղ Զելենսկին խաղացել է գլխավոր դերը։

Պարբերականի տվյալներով՝ 2025 թվականին Fire Point ը ստացել է մոտ 1 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագրեր, ինչը կազմում է Ուկրաինայի ռազմական գնումների մոտ 10%-ը։

Նշենք, որ այժմ ընկերությունը պատրաստում է Ուկրաինայի զինանոցի ամենահեռահար հրթիռների՝ «Ֆլամինգոյի», և հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական