Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել Է, որ Իտալիա կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է երկրի վարչապետի և Հռոմի պապի հետ, նա տեսել է, որ յուրաքանչյուր եվրոպական առաջնորդ մտածում է պատերազմի մասին:
Քաղաքական գործչի խոսքով՝ Եվրոպայում բավարար միջոցներ չկան ապագայում Ուկրաինայի վերականգնումը ֆինանսավորելու համար:
«Եվրոպայի ուժերն ու փողերը սպառվում են։ Ամենամեծ հարցն այն է, թե ով է ֆինանսավորելու այն, ինչ կմնա Ուկրաինայից պատերազմից հետո։ Ո՞վ փող ունի: Եվրամիության ո՞ր երկրներն են պատրաստ միլիարդավոր եվրոներ ուղղել Ուկրաինայի ինքնապահովմանը»,- գրել է նա «Ֆեյսբուքի» իր էջում։
Օրբանը նաև քննադատել և հեգնել է ԵՄ երկրների՝ ռուսական սառեցված ակտիվները վերցնելու գաղափարները:
«Բրյուսելից նոր հրաշագործ զենք է ի հայտ եկել՝ բռնագրավել և օգտագործել Ռուսաստանի արժութային պահուստները Եվրոպայում։ Սա ռուս-եվրոպական հակամարտություն է, գուցե նույնիսկ պատերազմի նախերգանք։ Հակամարտության սրացումը կարող է կանխվել միայն Ռուսաստանի և Եվրոպայի միջև ուղիղ բանակցությունների միջոցով։ Սա է այն, ինչ մենք խրախուսում ենք մեր վերջին հանդիպումներում»,- գրել է Օրբանը։