Չեռնոբիլի ատոմակայանի մոտ լքված մի քանի շներ կապույտ են դարձել՝ շփոթեցնելով նրանց խնամքով զբաղվող աշխատակիցներին։
Անհանգստացնող տեսքով շները՝ մոտ 40 տարի առաջ տեղի ունեցած միջուկային աղետից հետո լքված կենդանիների ժառանգներն են, որոնք ապրում են մեկուսացված տարածքում։ Կենդանիների հետ տեղի ունեցածը դիտարկել են «Dogs of Chernobyl» կազմակերպության աշխատակիցները։
«Մենք հիմա շներին բռնում ենք ստերիլիզացիայի համար և հանդիպեցինք երեք լիովին կապույտ շների», - ասվում է կազմակերպության հայտարարությունում։
Տեղացիները նշել են, որ շների մազերը ընդամենը մեկ շաբաթ առաջ նորմալ են եղել։ Մասնագետները ենթադրում են, որ շները հավանաբար որևէ քիմիական նյութի մեջ են ընկել. չնայած անսովոր երանգին՝ շները շատ ակտիվ և առողջ են թվում։
«Dogs of Chernobyl» կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2017-ին, ամեն տարի բժշկական օգնություն և կեր է տրամադրում արգելափակ գոտում ապրող մոտ 700 շներին։