Լիտվայի վարչապետը հայտարարել է Բելառուսի հետ սահմանի փակման մասին։
Վարչապետ Ինգա Ռուգինիենեն հայտարարել է, որ պատճառը կրկնվող միջադեպերն են. վերջին շաբաթվա ընթացքում երկրի օդանավակայանները չորս անգամ փակվել են մաքսանենգ ծխախոտով բեռնված օդապարիկների պատճառով, որոնք բարձրացվում են Բելառուսից։ Այս միջադեպերը հանգեցրել են ավելի քան 140 չվերթների չեղարկման:
Ռուգինիենեն ընդգծել է, որ սա հստակ ազդանշան է Բելառուսին, որ հիբրիդային հարձակումները չեն հանդուրժվի: Բացի այդ, երկուշաբթի օրվանից Լիտվայի զինված ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները այդ օդապարիկները խոցելու համար։