Միջազգային

Պուտինը պարծենում էր, որ ամբողջ Դոնբասը կվերահսկի մինչև հոկտեմբերի 15-ը. Զելենսկի

Պուտինը պարծենում էր, որ ամբողջ Դոնբասը կվերահսկի մինչև հոկտեմբերի 15-ը. Զելենսկի

Պուտինը պարծենում էր դաշնակիցների մոտ, որ Ռուսաստանը վերահսկողություն կհաստատի ամբողջ Դոնբասի վրա մինչև հոկտեմբերի 15-ը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Axios»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ նման տվյալներ է տրամադրել ուկրաինական հետախուզությունը։ Միևնույն ժամանակ, Զելենսկին հստակեցրել է, որ Պուտինը այս մասին խոսել է մասնավոր զրույցներում:

Միևնույն ժամանակ, Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանը չի կարող դա անել, քանի որ բավարար մարդիկ չունի: 

«Նրա ուժեղ ստորաբաժանումները ոչնչացվել են։ Այսօր մարտի դաշտում մենք մնում ենք գրեթե նույն տեղում, որտեղ գտնվում Էինք վերջին 2-3 ամիսներին», - ասել է Զելենսկին։ 

Նա նաև վկայակոչել է ուկրաինացի գեներալների տվյալները, որոնց համաձայն՝ Ռուսաստանն այս տարի սպանված և վիրավոր 346 հազար զինվոր է կորցրել: Դա գործնականում համապատասխանում է նույն ժամանակահատվածում մոբիլիզացվածների թվին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական