Միջազգային

Վրացական պատվիրակությունը չի մասնակցի Երևանում անցկացվող Եվրանեսթի վեհաժողովին

Վրացական պատվիրակությունը չի մասնակցի Երևանում անցկացվող Եվրանեսթի վեհաժողովին

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ երկրի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը:

Եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին սոցցանցերում հրապարակել է Եվրանեսթի ղեկավարությանը ուղղված նամակը: 

Դրանում նշվում է, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի վերջին գործողությունները լուրջ անհանգստություն են առաջացնում վեհաժողովի հիմնադիր ակտի և«Արևելյան գործընկերության» Պրահայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրի հիմնարար սկզբունքներին ու նպատակներին չհամապատասխանելու պատճառով:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը Արևելյան գործընկերության խորհրդարանական կազմակերպություն է Եվրոպական Միության և նրա արևելաեվրոպական գործընկերների միջև:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական