Միջազգային

Ադրբեջանի պատվիրակությունը ևս Երևան չի ժամանի

Ադրբեջանի պատվիրակությունը ևս Երևան չի ժամանի

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատվիրակությունը չի մասնակցի հոկտեմբերի 28-30-ը Երևանում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին:

Պատվիրակության ղեկավար Թաիր Միրկիշիլին ադրբեջանական պետական APA գործակալությանը հայտնել է, որ Եվրախորհրդարանի փաստաթղթերը և հայտարարությունները, որոնք կազմում են վեհաժողովի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Նրա խոսքով, նման հայտարարությունները չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, այլ հակառակը՝ ձեռնտու են այն ուժերին, որոնք շահագրգռված են առճակատման պահպանմամբ: 

Նա հայտնել է, որ Եվրախորհրդարանի՝ վերջերս արած ոչ կառուցողական հայտարարությունը Վաշինգտոնում կայացած խաղաղ հանդիպումից հետո վերջնականապես խարխլեց Բաքվի վստահությունը Եվրանեսթի շրջանակներում համագործակցության նկատմամբ:

Միրկիշիլին ընդգծել է, որ մասնակցությունից հրաժարվելը կապված չէ Հայաստանում նիստի անցկացման փաստով։ 

«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն, և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական