Միջազգային

Բաքվում Իրանի դեսպանը այցելել է Ադրբեջանի և Վրաստանի սահմանին գտնվող մաքսակետ

Բաքվում Իրանի դեսպանը այցելել է Ադրբեջանի և Վրաստանի սահմանին գտնվող մաքսակետ

Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը՝ Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող մաքսակետ, որը համարվում է արտահանման և տարանցիկ դարպաս դեպի Սև ծովի նավահանգիստներ և Եվրոպա ուղևորվող ապրանքների համար:

Մոջթաբա Դեմիրչիլուն ծանոթացել այդ երթուղում իրանական տարանցիկ բեռնատարների երթևեկության իրավիճակին: 

Այդ այցի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության մաքսատան պաշտոնատար անձինք տեղեկատվություն են տվել տրանսպորտային միջոցների և դրանց բեռների զննման վարչական գործընթացների և տարբեր ձևերի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել են զննումների արագությունն ու ծավալը մեծացնելու ապագա ծրագրերը: 

Ըստ տեղական աղբյուրների՝ ադրբեջանա-վրացական սահմանին գտնվող «Կարմիր կամուրջ» մաքսային անցակետն օրական բաց է թողնում 400 մուտք գործող և 400 դուրս եկող բեռնատար:

Այս սահմանը Պարսից ծոցի, Սև ծովի և Եվրոպայի միջև ապրանքների տարանցման հիմնական երթուղու մի մասն է։ Այս երթուղին Իրանին հնարավորություն է տալիս մուտք գործել Եվրոպա Սև ծովով և ընդլայնում է տնտեսական և առևտրային հնարավորությունները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական