Միջազգային

Կրասնոդարի երկրամասում երրորդ օրն է՝ բջջային ինտերնետը չի աշխատում

Կրասնոդարի երկրամասում երրորդ օրն է՝ բջջային ինտերնետը չի աշխատում

Կրասնոդարի երկրամասում արդեն երրորդ օրն է, ինչ անջատվում է բջջային ինտերնետը. հայտնում են տեղական ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները: Հոկտեմբերի 20-ից նրա աշխատանքը սկսել են սահմանափակել երեկոյան ժամերին, իսկ հոկտեմբերի 24-ին կապն ամբողջությամբ անհետացել է։ 

Օգտատերերը սրա մասին գրում են Անապա, Նովոռոսիյսկ, Սոչի, Տուապսե և այլ քաղաքներից: Մեկ օրում Downdetector ծառայությունում գրանցվել է ավելի քան 1500 հաղորդագրություն ծառայության խափանման մասին։

Խնդիրները ազդել են Megafon-ի, MTS-ի, Beeline-ի, T2-ի և Yota վիրտուալ օպերատորի բաժանորդների վրա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական