Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Բուրեվեստնիկ» հրթիռների փորձարկումները չպետք է սրեն ռուս-ամերիկյան հարաբերությունները։
«Այստեղ չկա որևէ բան, որը կարող է կամ պետք է սրի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները, հատկապես, որ այդ հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա», - ասել է Կրեմլի խոսնակը՝ անդրադառնալով «Բուրեվեստնիկ» հրթիռային փորձարկումներին:
Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է իր սեփական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
«Հենց այս նպատակը հաշվի առնելով է տեղի ունենում նոր զենքի համակարգերի մշակումը», - հավելել է Պեսկովը: