ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը վրացական «Պիրվելի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Վրացական երազանքի» քաղաքականության պայմաններում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ նույնիսկ 2030 թվականին։
«Մենք գիտենք, որ Վրաստանի իշխանությունները պնդում են, որ Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը, բայց դա անհնար կլինի, եթե երկիրը շարունակի այս ճանապարհով. «Վրացական երազանքի» քաղաքականությունը չի աշխատի։ Մենք մշակում ենք առանց վիզայի ռեժիմը կասեցնելու նոր մեխանիզմ, որը կհաստատվի նոյեմբերին, որից հետո մենք կքննարկենք բազմաթիվ տարբերակներ և հնարավորություններ։ «Վրացական երազանքը» պարզապես պետք է լսի և ավելի ուշադիր նայի, թե ինչ ենք անում Եվրոպայում»,- ասել է նա։