ԱՄՆ և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային գործարքի շրջանակների շուրջ: Երկու երկրների ղեկավարներն այդ հարցը կքննարկեն այս շաբաթ կայանալիք հանդիպմանը. հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բեսենթը պատմել է, որ համաձայնությունը կներառի «վերջնական գործարք» TikTok-ի ամերիկյան սեգմենտի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստանից հազվագյուտ հողային մետաղների արտահանման վերահսկողության խստացման հետաձգում։
Թրամփը և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը կհանդիպեն հինգշաբթի օրը։ Հանդիպումը կկայանա Հարավային Կորեայում։
Մինչ այդ, Բեսենթը Մալազիայում հանդիպել է չինական պատվիրակության հետ՝ ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև Թրամփը։
Կողմերը «հասել են բովանդակային շրջանակային համաձայնության երկու ղեկավարների համար»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը՝ հավելելով. «Տուրքերից կհաջողվի խուսափել»։
Պեկինը քննարկումները բնութագրել է կառուցողական։ Չինական կոմյունիկեում ասվում է, որ բանակցություններում ձեռք է բերվել «հիմնական կոնսենսուս կողմերի մտահոգությունները լուծելու միջոցների շուրջ»։ «Երկու կողմերը համաձայնել են շարունակել քննարկումները վերջնական կոնկրետ մանրամասների շուրջ»,- նշված է հայտարարությունում։