Դատարանը երկուշաբթի գիշերը որոշել է ձերբակալել Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ 2019 թվականի ընտրությունների հետ կապված լրտեսության մեղադրանքով: Այս մասին հայտնել է թուրքական Sözcü հեռուստաալիքը:
Ստամբուլի դատախազությունը հոկտեմբերի 24-ին քրեական գործ է հարուցել Իմամօղլուի և մի շարք այլ պաշտոնյաների նկատմամբ՝ լրտեսության կասկածանքով։ Նրանք կասկածվում են, որ 2019 թվականի քաղաքապետի ընտրությունների ընթացքում նպաստել են 4,7 միլիոն ընտրողների գաղտնի տվյալների արտահոսքին, տեղեկատվությունը փոխանցվել է օտարերկրյա հատուկ ծառայություններին:
Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը դատարանի որոշումը Սահմանադրության խախտում է անվանել, նրա կարծիքով՝ դա Իմամօղլուին նախագահական ընտրություններին մասնակցելուն խոչընդոտելու փորձ է:
Հիշեցնենք, որ Ստամբուլի համալսարանը մարտին որոշում է կայացրել չեղարկել Իմամօղլուի և ևս 27 մարդու դիպլոմը երկրի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո, ինչը խոչընդոտում է նրա առաջադրմանը երկրի նախագահի պաշտոնում: