Ադրբեջանը պատրաստ է իր տարածքով ռուսական ապրանքները հասցնել Հայաստան, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Երկու օր առաջ ադրբեջանական կողմը հաստատել է ադրբեջանական երկաթուղիներով ռուսական ապրանքները Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու հնարավորությունը։ Այս հարցում մենք նաև շատ հետաքրքիր առաջընթաց ենք գրանցել»,- ասել է նա, գրում է РИА Новости-ն։
««Ռուսական երկաթուղիները»՝ իր տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ, ներկայումս աշխատում են այդ բեռնափոխադրումների կազմակերպման ուղղությամբ։ Միաժամանակ, մենք համապատասխան հանձնարարականներ ենք տվել գյուղատնտեսության նախարարությանը՝ այս նոր լոգիստիկ երթուղին մշակելու համար», - լրագրողներին ասել է Օվերչուկը։
Ավելի վաղ Ղազախստան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է թույլատրել ղազախական բեռների, մասնավորապես՝ հացահատիկի, Հայաստան տեղափոխումը։