Միջազգային

Լուվրի թանկարժեք իրերի մի մասը տեղափոխվել է Ֆրանսիայի բանկի ստորգետնյա պահեստ

Լուվրի թանկարժեք իրերի մի մասը տեղափոխվել է Ֆրանսիայի բանկի ստորգետնյա պահեստ

Լուվրի թանկարժեք իրերի հավաքածուից մի մասը տեղափոխվել է Ֆրանսիայի բանկի ստորգետնյա պահեստ։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական RTL ռադիոկայանը։

Ֆրանսիայի բանկը գտնվում է Լուվրից ընդամենը 300 մետր հեռավորության վրա։ Նշվում է, որ տեղափոխումը կատարվել է աննկատ, սակայն աննախադեպ անվտանգության միջոցառումների պայմաններում։ Լուվրի զարդերը բանկում կմնան մինչև թանգարանում անվտանգության հետ կապված ստուգման ավարտը։

Պահեստում ժամանակավորապես տեղավորել են Ապոլլոնի պատկերասրահից բերված իրերը, այդ թվում՝ թագավորական նշանները։

Ֆրանսիայի բանկն ունի հսկայական պահեստ 26 մետր խորության վրա, որտեղ պահվում է պետության ոսկու պաշարների շուրջ 90 տոկոսը։ RTL-ի աղբյուրների տվյալներով՝ Լուվրի թանկարժեք իրերի փոխանցումը բացառիկ դեպք է։ Նշվում է նաև, որ բանկի պահեստներում արդեն մի քանի տարի պահվում են Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերը, որոնց արժեքը գերազանցում է 600 միլիոն եվրոն։

Լուվրը կողոպտվել էր հոկտեմբերի 19-ին։ Այցելուները տարհանվել էին, թանգարանը մեկ օրով «արտակարգ հանգամանքների» պատճառով փակվել էր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական