Ադրբեջանցի զինվորականները մասնակցում են Թուրքիայում անցկացվող «Նուսրաթ 2025» միջազգային զորավարժություններին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սարոսի ծոցում անցկացվող զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերը, Ափամերձ պահպանության հրամանատարության ստորաբաժանումները և տարբեր երկրների դիտորդներ։