Միջազգային

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի փաստով քրգործ է հարուցվել

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի փաստով քրգործ է հարուցվել

Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող «Պրոկշինո» բնակելի համալիրում տեղի ունեցած խուլիգանության կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Շուրջ 40 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք, հայտնել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իրինա Վոլկը։

«Այսօր սոցիալական ցանցերում և հաղորդագրությունների հավելվածներում հրապարակված տեսանյութերը, որոնք պատկերում են «Պրոկշինո» բնակելի համալիրում խմբային անկարգություն, մեծ իրարանցում են առաջացրել։ Ոստիկանությունն անմիջապես մեկնել է դեպքի վայր։ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ»,- հայտնել է գերատեսչությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական