Միջազգային

ԱՄՆ-ն պատրաստել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր նախագիծ

ԱՄՆ-ն պատրաստել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր նախագիծ

ԱՄՆ-ը պատրաստել է պատժամիջոցների նոր նախագիծ Ռուսաստանի դեմ և կկիրառի դրանք, եթե Մոսկվան չդադարեցնի հակամարտությունն Ուկրաինայում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյային և աղբյուրներին։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստել է լրացուցիչ պատժամիջոցներ, որոնք կարող են կիրառվել Ռուսաստանի տնտեսության կարևորագույն ոլորտների նկատմամբ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակի հետաձգել Մոսկվայի ռազմական գործողությունների դադարեցումն Ուկրաինայում։ Լրացուցիչ պատժամիջոցներից մի մասն ուղղված կլինի Ռուսաստանի բանկային ոլորտին և ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են նավթի առաքումների համար»,- գրում է կայքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը, հավանաբար, մի քանի շաբաթ կսպասի, որպեսզի գնահատի Ռուսաստանի արձագանքը, երբ չորեքշաբթի հայտարարվեց «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօիլ»-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։ Reuters-ի տվյալներով՝ Թրամփը պատրաստ է աջակցել պատժամիջոցների փաթեթին, սակայն մեծ հավանականությամբ դա չի իրականացնի հոկտեմբերին։

«Նախորդ շաբաթ ուկրաինացի պաշտոնյաներն ԱՄՆ-ին առաջարկել են նոր պատժամիջոցներ: Մասնավորապես՝ առաջարկվել են ռուսական բոլոր բանկերն ամերիկյան գործընկերների միջոցով դոլարային հաշվարկային համակարգից անջատելու միջոցառումներ»,- ասվում է հոդվածում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական