Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով «Թուրքիայի դարի» շրջանակներում անցկացված հանդիպումների եզրափակիչ միջոցառմանը, հայտարարել է, որ «այսօր, երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը, հանգստությանը և կայունությանը, առաջինը, որ գալիս է մտքին, Թուրքիան է»
Նա նշել է, որ այժմ գոյություն ունի Թուրքիա, որի խոսքը հարգանք է վայելում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, և որն «արտահանում է հանգստություն և կայունություն»։
Էրդողանի խոսքով՝ «այսօր հնարավոր չէ ստեղծել որևէ միջազգային հավասարակշռություն առանց Թուրքիայի մասնակցության՝ Սիրիայից մինչև Գազա, Պարսից ծոցից մինչև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն։
«Սկզբում մենք կստեղծենք ահաբեկչությունից ազատ Թուրքիա, ապա նաև տարածաշրջան՝ ազատ ահաբեկչությունից, ինչը կլինի մեր ամենաերկարաժամկետ նվաճումը՝ ապագա սերունդների համար»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։